17/12/2022 17:09
Թուրքիայի տարածքում գազային հանգույցը գրավիչ կլինի նաև այլ երկրների համար․ Փիլիպսոն
Թուրքիայի տարածքում գազային հանգույցը գրավիչ կլինի բազմաթիվ այլ երկրների համար, ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ եվրոպական չորրորդ դեպարտամենտի ղեկավար Յուրի Փիլիպսոնը։
«Ռուսաստանի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ մանրամասն բացատրել է կապույտ վառելիքի միջազգային շուկաներում անկայուն իրավիճակի պատճառները, որոնք առաջին հերթին պայմանավորված են մի շարք արևմտյան երկրների անհեռատես էներգետիկ քաղաքականության ազդեցությամբ։ Լրացուցիչ ապակայունացնող գործոն դարձան ահաբեկչական հարձակումները գազատրանսպորտային ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտների՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերի վրա: Այս ֆոնին ռուս-թուրքական համատեղ նախաձեռնությունը գրավիչ կլինի շատ պետությունների համար՝ հաշվի առնելով նշված ոլորտում Անկարայի հետ մեր փոխգործակցության հաջող փորձը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։
Դիվանագետը հավելել է, որ «գազային հանգույցի ստեղծման հարցը լուծվում է մասնագիտորեն, ակտիվորեն և լիովին համապատասխան՝ Ռուսաստանի շահերին»։
«Այս ծավալի նախագիծը պահանջում է գործնական մոտեցում և մանրակրկիտ վերլուծություն»,- ասել է նա։