17/12/2022 10:01
«Հրապարակ». Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ կարձակվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին ձերբակալված, ապա կալանավորված փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ կարձակվի: Նրան մեղադրում էին դատավոր Արուսյակ Ալեքսանյանին աջակցելու համար, իսկ վերջինս մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Ըստ հրապարակված տեղեկությունների, խոսքը «Ֆազ» մականունով մեղադրյալի կալանքը փոխելու մասին էր, իսկ փաստաբանն ընդամենը միջնորդություն էր ներկայացրել` վերջինիս կալանքը փոխելու վերաբերյալ: Այդ օրերին փաստաբանի գործընկերները, իրավաբաններ, քաղաքական գործիչներ բարձրաձայնում էին, որ մեղադրանքը քաղաքական է, քանի որ Էրիկ Ալեքսանյանը հայտնի է ընդդիմությանը պաշտպանելու գործերով, իսկ մեղադրանքի հիմքում բացառապես նրա պրոֆեսիոնալ գործողություններն են, սակայն դատարանը կալանքի սանկցիա տվեց:
Երեկ, սակայն, դատարանը մերժել է կալանքը երկարաձգելու միջնորդությունը, Ալեքսանյանն ազատ կարձակվի ամսի 19-ին, քանի որ դատարանի նախորդ որոշմամբ սահմանված երկամսյա կալանքն այդ օրն է ավարտվում»։