19/12/2022 21:40
Տարօրինակ և էկզոտիկ մրգեր, որոնք աչքի են ընկնում անփոխարինելի օգտակարությամբ
Աշխարհում կան շատ անսովոր էկզոտիկ մրգեր, որոնք բնակչության մեծամասնությունը ոչ միայն չի փորձել, այլև նույնիսկ չի էլ լսել։
Ռամբուտան, պանդորա, ջեքֆրուտ, դուրիան, շալլա, ակի. Որքան տարօրինակ են այս անունները, նույնքան էլ արտասովոր են այդ անունը կրող մրգերի տեսքն ու համը՝ հատկապես։
Ակի
Ջամայկայի ազգային միրգ համարվող ակին պահանջում է հատուկ մոտեցում, քանի որ դրա օգտագործումը չհասունացած և թարմ վիճակում կարող է բացասաբար ազդել ոչ միայն առողջության, այլև կյանքի վրա: Միևնույն ժամանակ, ճիշտ պատրաստված ակի միրգը աներևակայելի համեղ է և ունի ընկույզի բնօրինակ համ:
Ռամբուտան
Ծագումով Հարավարևելյան Ասիայից արևադարձային այս պտուղը աչքի է ընկնում վիտամինների անսովոր պաշարով, ունակ է բարելավել օրգանիզմի նյութափոխանակությունն ու ազդել զարգացող վիրուսների վրա։ Բույսի անվանումը գալիս է ինդոնեզական ռամբուտից, որը նշանակում է «մազ»՝ պտղի արտաքին տեսքի պատճառով։
Յաբոտիկաբա
Յաբոտիկաբայի ինչպես վայրի, այնպես էլ մշակովի տեսակները ներկայումս հանդիպում են Հարավային Բրազիլիայում, Հյուսիսային Արգենտինայում, Պարագվայում և Բոլիվիայում: Ծառի հասած պտուղները կլոր կամ էլիպսաձև են: Նրանց մակերեսը փայլուն է, ունի շատ գեղեցիկ շագանակագույն-մանուշակագույն երանգ, իսկ պտուղները նման են հայտնի խաղողին: Ինչպես խաղողը, այնպես էլ ժաբոտիկաբա պտուղները հավաքվում են գեղեցիկ ողկույզներով։ Պտղի հաճելի քաղցրությունը նոսրացվում է թեթև և ոչ պակաս հաճելի թթվայնությամբ։ Իրենց զարմանալի մուգ գույնի շնորհիվ այս մրգերը հաճախ օգտագործում են հյութեր, գինիներ և այլ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ պատրաստելու համար՝ որպես ներկանյութ, ինչը նրանց տալիս է խորը և հարուստ կարմիր գույն։
Ջեքֆրուտ
Ջեքֆրուտ գեղեցիկ անվանումով բույսը կոչվում է նաև հնդկական հացենի, քանի որ այն հացի ծառի մերձավոր ազգականն է:
Ջեքֆրուտը համարվում է Բանգլադեշի ազգային միրգը. Պտուղները շատ մեծ են՝ մինչև 90 սմ երկարություն և մինչև 34 կգ քաշ։ Հետևաբար, նրանք իրավամբ համարվում են ամենամեծ ուտելի պտուղները, որոնք աճում են ծառերի վրա:
Կիվանո
Իր անսովոր տեսքի և ձևի պատճառով, կիվանոյի պտուղը բավականին դժվար է շփոթել արևադարձային այլ մրգերի հետ:
Կիվանո պտուղն իր տեսքով ինչ-որ չափով վարունգ է հիշեցնում. այն ունի օվալաձև կառուցվածք և փոքրիկ փշերով պատված մակերես։ Պտղի ներսում միջուկն է, որը բաղկացած է բաց կանաչ դոնդողից՝ սերմերով։
Չալլահ
Չալլահ պտուղը Արևելյան կիսագնդի արևադարձային շրջանների էկզոտիկ պտուղ է, որը պատկանում է պանդան ընտանիքին։
Պանդանի ծառերի պտուղները կարելի է օգտագործել ինչպես հում, այնպես էլ խաշած վիճակում։ Վառ դեղին կամ կարմիր-նարնջագույն գնդաձև պտուղները տրորում են կոկոսի կաթով՝ ստանալով վառ և հագեցած համ։ Միրգը օրգանիզմը հագեցնում է ճարպերով, սպիտակուցներով և վիտամիններով։
Հավաքված պտուղները չորացնում, վերածում փոշու, այնուհետև նոսրացնում ջրով և խառնելով արմավենու օշարակի հետ, ստանում առողջարար թուրմ։
Չերիմոյա
Չերիմոյան օգտագործվում է պաղպաղակի, սորբետների, զովացուցիչ ըմպելիքների արտադրության մեջ և ավելացվում է որպես մրգային աղցանների բաղադրիչ: Նրա պտուղների հյութը նույնպես լուծվում է ալկոհոլային խմիչքի մեջ՝ կանխելով արագ արբեցումը։
Աստղային պտուղ կամ կարամբոլա
Պտղի կեղևն ունի հինգ եզր, որոնք երկայնքով կտրելիս դառնում են աստղի նման, ինչի պատճառով էլ, փաստորեն, պտուղը ստացել է իր անվանումը։
Պտուղը հարուստ է վիտամին C-ով և հակաօքսիդանտներով։ Երբ հասունանում է, դառնում է վառ դեղնավուն։ Միրգն օգտակար է աղեստամոքսային մի շարք հիվանդությունների դեպքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։