19/12/2022 18:50
Շրջափակված Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդներից մեկն այսօր մահացել է
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով արդեն 8-րդ օրն է՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ մնալ, որոնք, Ադրբեջանի սադրանքի պատճառով, զրկված են Հայաստան տեղափոխվելու և անհրաժեշտ բուժումն այնտեղ ստանալու հնարավորությունից։
Դեղորայքի պակասի պայմաններում հիվանդանոցներում դադարեցված են նաև պլանային վիրահատությունները։ Այսօր առավոտյան ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ, որը հեմոդիալիզի կարիք է ունեցել, ցավոք, մահացել է։
Ավելի մանրամասն՝ Արցախի Հանրապետության Հանրային հեռուստատեսույթան ռեպորտաժում