19/12/2022 12:29
Իրանը, ամենայն հավանականությամբ, Երևանին ԱԹՍ-ներ կմատակարարի
Թուրքական «Milliyet» թերթի կայքն «Իրանը կարող է դրոն վաճառել Հայաստանին․ խաղ կրակի հետ՝ Կովկասում» վերնագրով հոդված է հապարակել, որտեղ խոսվում է Հայաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի՝ «ԱԹՍ» վաճառքի հնարավորության մասին, փոխանցում է ermenihaber-ը։
«Իրանը կանգնած է Հարավային Կովկասում իր ազդեցությունը կորցնելու ռիսկի առաջ և փորձում է արգելափակել Բաքվի ու Երևանի միջև խաղաղության բանակցությունները՝ քաջալերելով Հայաստանին։ Թեհրանի վարչակազմը երբեք չի թաքցրել իր անհանգստությունը Զանգեզուրի միջանցքի նախագծից», - գրում է «Milliyet»-ը՝ շեշտելով, որ այդ միջանցքը կկարողանա ուղիղ կապ ապահովել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։
Նշյալ հոդվածում նաև ներկայացվել է ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Ֆուադ Շահբազովի դիտարկումը, ըստ որի, Իրանը, ամենայն հավանականությամբ, Երևանին կմատակարարի «Şahid-136» ԱԹՍ-ներ՝ նպատակ ունենալով խզել Թուրքիա-Ադրբեջան առանցքը։