19/12/2022 19:27
Տիգրան Խաչատրյանը նշանակվեց ՀՀ փոխվարչապետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Խաչատրյանին ՀՀ փոխվարչապետ նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,- նշված է Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում: