19/12/2022 18:34
Միջոցներ ենք ձեռնարկելու «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել․
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այս տարվա դեկտեմբերի 16-ին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ ղեկավարության հասցեին հնչեցրել է կեղծիք, զրպարտություն պարունակող հայտարարություններ, նաեւ դիմել է սուտ մատնության, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, ենթակա է քրեական պատասխանատվության:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ ՀՖՖ-ի և ՀՖՖ ղեկավարության հասցեին արված զրպարտության եւ կեղծիքի համար դատարանի միջոցով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին պարտադրելու է հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկելու վերջինիս սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: