19/12/2022 16:36
Արցախում ստեղծված խնդիրները պետք է ներկայացվեն աշխարհին․ Թշնամին չպետք է կարողանա թաքցնել իր անմարդկային դեմքը․ Քաղաքագետ
Արցախի բլոկադայի հետևանքով այնտեղ ստեղծված հումանիտար ճգնաժամը, որը կարող է նաև աղետի վերածվել, հետզհետե մեծ գլխացավանք է դառնում Ադրբեջանի համար, կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Եթե հետևում եք թշնամու մամուլի հրապարակում, ապա վստահ եմ՝ տեսնում եք, որ ամեն կերպ ջանում են ապացուցել, թե ճանապարհը ոչ թե իրենք են փակել, այլ ռուս խաղաղապահները և որ իրենք, իբր, չեն խոչընդոտում հումանիտար բեռների տեղափոխումը Արցախ։ Ադրբեջանական այս սուտը պետք է հերքվի։
Արցախում և Հայաստանում իրականացվող ակցիաներն ու ֆլեշմոբերը շատ կարևոր են։ Սա պետք է շարունակվի։ Արցախում ստեղծված խնդիրները պետք է առավելագույնս շատ և ազդեցիկ կերպով ներկայացվեն աշխարհին։ Թշնամին չպետք է կարողանա թաքցնել իր անմարդկային դեմքը։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք պետք է տարվի։ Սա թշնամու թույլ կողմն է»,- սոցցանցի իր էջում գրել է քաղաքագետը։