19/12/2022 10:14
Արդեն 168 ժամ է՝ մենք բլոկադայի մեջ ենք․ ես պայքարելու եմ արդարության համար և անտարբերության դեմ․ Արցախի պետնախարար (Տեսանյութ)
Արդեն 168 ժամ է՝ մենք բլոկադայի մեջ ենք, ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ միակ տարբերակն արժանապատվորեն առաջ գնալն է։ «Մենք հաղթահարելու ենք, առաջ ենք գնալու, և ժողովրդի կոմից տեսնում եմ, որ պատրաստ են փոփոխությունների», - նկատեց Վարդանյանը։
Նա նաև ավելացրեց․ «Ես պայքարելու եմ արդարության համար և անտարբերության դեմ, ամեն ինչ անելու եմ , որ մեր անտարբերությունը դուրս գա»։
Վարդանյանը խոսեց նաև Արցախի տարբեր բնակավայրերում բնակիչների հետ իր հանդիպումների մասին։