19/12/2022 13:09
«Ես նույնքան տխուր էի, որքան նա». Մակրոնը պատմել է, թե ինչ է ասել Մբապեին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, թե ինչ է ասել Կիլիան Մբապեին աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի հավաքականին պարտվելուց հետո:
«Մբապեն հիանալի խաղացող է, բայց երիտասարդ է։ Ես նրան ասացի, որ ինքն ընդամենը 24 տարեկան է։ Մբապեն այս աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն էր։ Նա արդեն հաղթել է աշխարհի առաջնությունում, իսկ այժմ հասել է եզրափակիչ։ Ես նույնքան տխուր էի, որքան նա», - ասել է Մակրոնը, ում խոսքերն է մեջբերել RMC Sport-ը։