19/12/2022 14:26
Հերթական անգամ փորձում են մեզ ստիպել ևս մի բնագիծ զիջել. իմ զորակցությունն եմ հղում Արցախում բնակվող մեր քույրերին ու եղբայրներին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր զորակցությունն է հայտնել Արցախի Հանրապետությունում բնակվող քույրերին ու եղբայրներին։
«Արդեն յոթ օրից ավելի Արցախը Մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակ է: Ակնհայտ է, որ հերթական անգամ փորձում են մեզ ստիպել ևս մի բնագիծ զիջել, կասկածել մեր նպատակների արդարացիության վրա, թուլացնել մեր կամքը:
Դրան ի պատասխան՝ պետք է ցույց տանք մեր հաստատակամությունը, վերահաստատենք սեփական հողի վրա ապրելու մեր իրավունքը: Արցախի հայությունը դա արել է բազմիցս, սրանից ավելի թեթեւ ու ավելի բարդ պայմաններում:
Այս ծայրահեղ դժվար իրավիճակում ընտանիքիս հետ միասին իմ զորակցությունն եմ հղում Արցախի Հանրապետությունում բնակվող մեր քույրերին ու եղբայրներին»,- Facebook-ում գրել է Մարությանը։