19/12/2022 11:31
Շրջափակման պատճառով Արցախի ԱԺ պատվիրակությունը հնարավորություն չի ունենա մասնակցելու Գալուստ Սահակյանի հոգեհանգստի և թաղման արարողություններին
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացանք ՀՀ ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան մասին։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ամբողջ անձնակազմը և անձամբ ես մեր վշտակցությունն ու զորակցություն ենք հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին՝ համբերություն և տոկունություն մաղթելով հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին։
Գալուստ Սահակյանը, որպես պետական և քաղաքական գործիչ, զգալի ավանդ է ունեցել ՀՀ խորհրդարանական դիվանագիտության կայացման և զարգացման գործում։
Ափսոսում ենք, որ Արցախի շրջափակման պատճառով իմ գլխավորությամբ ԱԺ պատվիրակությունը հնարավորություն չի ունենա մասնակցելու Գալուստ Սահակյանի հոգեհանգստի և թաղման արարողություններին», -նշված է ուղերձում: