20/12/2022 10:46
«Հրապարակ». ՔՊ-ական ֆրակցիային ղեկավարությունից հորդորել են չշտապել ճամպրուկները հավաքելու հարցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ութերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանն արդեն ավարտվել է, և հայրենի օրենսդիրները հասցրել են արդեն մի քանի արտահերթ նիստ հրավիրել, սակայն ՔՊ-ական ֆրակցիային ղեկավարությունից հորդորել են չշտապել ճամպրուկները հավաքելու հարցում ու չչվել վաստակած հանգստի, քանի որ մինչև տարեվերջ ևս մեկ-երկու արտահերթ նիստ կարող են ունենալ։
Արտահերթ նիստերի օրակարգում կլինի նաև մի քանի ընտրություն՝ Կենտրոնական բանկի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամների։ Արդեն հայտնի է՝ ԿԲ անդամության համար ՔՊ-ն ներկայացրել է Նարեկ Ղազարյանի ու Արմեն Նուրբեկյանի թեկնածությունները: Երկուսն էլ ԿԲ հնաբնակներից են։ Որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու՝ իշխանությունը մտադիր է ներկայացնել Գագիկ Բարսեղյանին, ով ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետ է»։