20/12/2022 19:29
Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների հետ քննարկել է շրջափակման պայմաններում Արցախի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին հրավիրել է խորհրդակցություն՝ հանրապետության ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված նոր իրողության պայմաններում երկրի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը: