20/12/2022 18:20
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է նստացույց հայտարարած Արտակ Բեգլարյանին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր տեսակցել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև այս օրերին նստացույց հայտարարած Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանին։
Լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Անահիտ Ավանեսյանն Արտակ Բեգլարյանի հետ զրուցել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և դրա հետևանքով մարդու իրավունքների ոտնահարման մասին։
«Ադրբեջանի ստեղծած հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։