20/12/2022 19:05
Անհայտ հիվանդություն է բռնկվել Աֆղանստանում
Աֆղանստանի Զաբուլ նահանգում անհայտ հիվանդության բռնկում է գրանցվել, 80 մարդ վարակվել է, երկու երեխա է մահացել, հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Նահանգի առողջապահության վարչության պետ Աբդուլ Հաքիմ Հաքիմին, մասնավորապես, նշել է, որ հիվանդությունը բռնկվել է Շահջոյ շրջանում․ հիվանդների մոտ առկա են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են բարձր ջերմությունն ու քթից արնահոսությունը։