20/12/2022 20:36
Տարեսկզբից Ռուսաստանի Դաշնությունը լքել է ՏՏ ոլորտի մոտ 100 000 մասնագետ
2022 թվականի սկզբից Ռուսաստանի Դաշնությունը լքել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մոտ 100 000 մասնագետ, ինչը ռուսական IT ընկերություններում ներգրավված մասնագետների ընդհանուր թվի մինչև 10 տոկոսն է կազմում, հայտարարել է ՌԴ թվային զարգացման նախարար Մաքսուտ Շադուևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Եթե դիտարկենք ՏՏ ոլորտի մասնագետների տեղաշարժի երկու ալիքները, ապա IT ընկերությունների մասնագետների մինչև 10 տոկոսը երկիրը լքելուց հետո չի վերադարձել։ Շատերը վերադարձել են։ Բայց եթե ընդհանուր գնահատական տանք, ապա ՏՏ ոլորտի մոտ 100 000 մասնագետ գտնվում է երկրի սահմաններից դուրս»,- ասել է Շադուևը։