20/12/2022 11:50
Հայաստանի իշխանությունը գործով ապացուցել է, որ Արցախի անվտանգության երաշխավորն է. ԱԽ քարտուղար (Տեսանյութ)
Հայաստանի իշխանությունը գործով ապացուցել է, որ Արցախի անվտանգության երաշխավորն է, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Դա ասելով չէ, գործով են դա ապացուցում, ու իշխանությունը գործով դա ապացուցել է», - նշեց նա։
Գրիգորյանն ասաց, թե անցյալ տարի Հայաստանը մոտ 200 միլիարդ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախին, որը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգային հարցեր է լուծում։
«Երկրորդ կարծիք չի կարող լինել, պատասխանը հստակ է», - ընդգծեց ՀՀ ԱԽ քարտուղարը։