20/12/2022 09:56
«Հրապարակ». Անորոշ ժամանակով հետաձգվել է ճանապարհի բացումը. Ո՞րն է իրավիճակի լուծումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ ճանապարհի բացման հետ կապված բանակցությունները ձախողվել են, և ռուսների մասնակցությամբ ընթացող պրոցեսը հաջողություն չի արձանագրել, ու անորոշ ժամանակով հետաձգվել է ճանապարհի բացումը:
Բանն այն է, որ ադրբեջանական կողմը չի համաձայնել հայկական կողմի առաջարկին, իսկ հայկական կողմն էլ մերժել է ադրբեջանականի առաջարկը: Ո՞րն է այդ առաջարկների տարբերությունը: Լավատեղյակ աղբյուրը ներկայացրեց խնդիրը. հայկական կողմն առաջարկել է, որ ադրբեջանցիները բացեն ճանապարհը՝ խոստանալով, որ դրանից հետո թույլ կտա, որ «բնապահպանների» մի փոքր խումբ մտնի հանքեր և «մոնիթորինգ անի»:
Ադրբեջանական կողմը հրաժարվել է` պահանջելով նախ թույլ տալ, որ իրենց խումբը մտնի հանքեր` «մոնիթորինգ անի», որից հետո իրենք կբացեն ճանապարհը: Արցախի իշխանությունները որոշել են առայժմ դիմադրել` չհամաձայնել այս պահանջներին, երկու պատճառով: Նախ, որ մեկ անգամ զիջելուց հետո ադրբեջանցիները կարող են հետագայում էլ այս մեթոդը կիրառել և նոր զիջումներ պարտադրել, և երկրորդ` հասարակական կարծիքը կարող է շատ խիստ լինել, և մարդիկ կարող են ուղղակի փողոց դուրս գալ ու իշխանությունը վերցնել իրենց ձեռքը:
Այս իրավիճակի լուծումը կարող է լինել կա՛մ հանրային ճնշման ներքո Ադրբեջանի հոժարակամ նահանջը և ճանապարհը բացելը: Կամ` բլոկադան այնքան երկարի, որ մարդիկ համաձայնեն, որ մի 4 հոգանոց կեղծ-բնապահպանների խմբին թույլ տան՝ մտնել Դրմբոն»։