20/12/2022 09:39
«Ժողովուրդ». Ինչու է Ռուբեն Ռուբինյանը կուսակցական պաշտոնին հրաժեշտ տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որ նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ էր, կուսակցական պաշտոնին հրաժեշտ է տվել: ՔՊ վարչության մյուս փոխնախագահը, հիշեցնենք, Հակոբ Սիմիդյանն էր: Վերջինս հիմա նույնիսկ կուսակցության վարչության կազմում ներկայացված չէ: Կուսակցության վարչության փոխնախագահներն այժմ ԱԺ համանուն խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանն են:
«Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված իր՝ փոխնախագահի պաշտոնին հրաժեշտ տալը: «ՔՊ նախորդ վարչությունը (որի փոխնախագահն էի) դադարել է գործել կուսակցության հերթական համագումարից հետո, ինչի ժամանակ ընտրվել է նոր վարչություն, որ վարչության նոր նախագահ և փոխնախագահներ է ընտրել», - կարճ՝ առանց մեկնաբանության պատասխանեց Ռուբեն Ռուբինյանը»։