21/12/2022 18:38
Ագորաֆոբիա. Վախի և խուճապահարության կանխարգելման միջոցները
Խուճապային խանգարմամբ բազմաթիվ մարդիկ խուսափում են կոնկրետ իրավիճակներից՝ ելնելով տարբեր անհիմն վախերից։ Աֆորաֆոբիան այսպիսի խուսափման ընդհանրական անվանումն է, երբ մարդը վախենում է խուճապի նոպայի սկսվելուց։
Ագորաֆոբիան կապված է խուճապային խանգարումների հետ և պատկանում է հատուկ ֆոբիաների խմբին:
Խուճապը և հարակից ֆոբիաները, այդ թվում՝ ագորաֆոբիան կարող են լրջորեն խանգարել աշխատանքին, ընկերների, ընտանիքի և այլ մարդկանց հետ շփմանն ու փոխհարաբերությանը։
Ագորաֆոբիայի նշաններն են՝
մարդը խուսափում է իրավիճակներից, քանի որ անհանգստացած է, որ կարող է ունենալ խուճապի նոպա, կամ ձգտում է լինել մեկի հետ, ով կարող է օգնել, եթե խուճապն առաջանա,
սկսում է անհանգստանալ անծանոթ միջավայրերում կամ այնտեղ, որտեղ իր վերահսկողությունը քիչ է,
խուսափում է կոնկրետ վայրերից, որտեղ նախկինում խուճապի մեջ է եղել,
խուսափում է այնպիսի վայրերից, որտեղից փախչելը կարող է լինել դժվարացած կամ անհնարին (օրինակ՝ հանրային տրանսպորտ),
առաջանում է տագնապ կամ խուճապ, երբ չի կարողանում խուսափել անցանկալի իրավիճակներից։
Խնդրից ազատվելու համար, հոգեկան առողջության մասնագետը կարող է առաջարկել կոգնիտիվ-վարքաբանական թերապիա, որի նպատակն է անհանգստություն պատճառող սթրեսորի հաղթահարման ունակությունների աստիճանական զարգացումը և նմանատիպ ֆոբիաների բուժումը։
Նման իրավիճակում հայտնված մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս չմեկուսանալ հասարակությունից և խնդրի մասին ահազանգել որքան հնարավոր է շուտ, որպեսզի առաջարկվող օգնությունն ու բուժումը լինեն առավել արդյունավետ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։