21/12/2022 14:50
Սա ներքին թեմա է. Իրանի դեսպանը՝ պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման մասին
Տարբեր հարցեր քննարկվում են, News.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ արձագանքելով հարցին, թե արդյո՞ք պաշտպանության ոլորտում Իրանը համագործակցության խորացում նախատեսում է Հայաստանի հետ։
«Իրանը և Հայաստանը հարևան և բարեկամ երկրներ են, որոնք մշտապես ունեցել են շատ լավ համագործակցություններ տարբեր ոլորտներում։ Սա ներքին թեմա է, եթե անհրաժեշտություն լինի՝ կբարձրաձայնվի», - ասաց դեսպանը։