21/12/2022 13:40
ՄԱԿ-ի ԱԽ նիստում Ռուսաստանի ելույթը գնահատում եմ բացասական. ՌԴ-ն կա՛մ չի կարողանում, կա՛մ չի ուզում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
ՄԱԿ-ի ԱԽ նիստում Ռուսաստանի ելույթը գնահատում եմ բացասական, խորհրդարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել հայտարարությունը։ Դա արեցին երկրներ, որոնք ընդհանրապես Հայաստանի հետ սերտ կապեր չունեն։ Կարծում եմ՝ ՌԴ-ն կա՛մ չի կարողանում, կա՛մ չի ուզում, կա՛մ, միևնույն ժամանակ, և՛ չի կարողանում, և՛ չի ուզում։ Ես զարմացած չեմ, այս վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է՝ Ռուսաստանի կողմից նման ձևով հնչի գնահատականը», - ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, թե այդ կարծիքին է նաև, գուցե, հենց այն պատճառով, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է Լաչինի միջանցքը։
«Այսինքն՝ իրենք այդ ձևով ուզում են իրենց պատասխանատվությունը նվազեցնել», - ասաց Ալեն Սիմոնյանը։