21/12/2022 12:57
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
Դեկտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Քննարկվել են յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ու հերթական նիստի օրակարգի հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանը ներկայացրել է նստաշրջանի պարտադիր քննարկման ենթակա հարցերը: Խորհրդարանի գլխադասային հանձնաժողովների նախագահները տեղեկատվություն են հաղորդել հերթական նիստում քննարկվելիք օրինագծերի պատրաստվածության վերաբերյալ:
Նիստի օրակարգի հիմնական հարցը «Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծն է՝ կից օրինագծերով:
Քննարկվել է նաև հանրապետությունում ստեղծված իրավիճակը: Որոշվել է Արցախի շրջափակման շուրջ միջազգային կառույցների արձագանքի վերաբերյալ հայտարարություն տարածել:
Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ խորհրդարանի հերթական նիստը կհրավիրվի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին: