21/12/2022 19:48
Արևմուտքը շարունակում է գնել ռուսական նավթն ու գազը, բայց դա անում է ծածուկ․ Մատվիենկո
Արևմուտքը շարունակում է գնել ռուսական նավթն ու գազը, բայց դա անում է ծածուկ, միջնորդների միջոցով, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Նրանք, ովքեր հրաժարվել են, միևնույն է, միջնորդների միջոցով, եռակի ավելի թանկ, գնում են ու շարունակելու են գնել մեր նավթն ու գազը, որովհետև միջազգային շուկայում նավթն ու գազը կոնկրետ ծավալով են։ Ինչպես էլ այն բաժանեն՝ թեկուզ կարկանդակի պես, միևնույն է, դա կարկանդակից ավելի մեծ չի լինի»,- Մատվիենկոյի խոսքերն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն։