21/12/2022 17:08
Ռուսական զորքերի խմբավորումները պետք է ապահովեն խաղաղության ու կայունության պահպանումը Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում․ Շոյգու
2023 թվականին ռուսական զորքերի խմբավորումները և խաղաղապահները կշարունակեն իրականացնել իրենց խնդիրները Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում, ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը ։
«2023 թվականի առաջնահերթություններն են՝ շարունակել հատուկ ռազմական գործողությունը, մինչև խնդիրների լիարժեք կատարումը։ ՌԴ ԶՈՒ խմբավորումները և ուժերը պետք է ապահովեն խաղաղության ու կայունության պահպանումը Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում»-, ասել է Սերգեյ Շոյգուն։