21/12/2022 14:36
Ունենք ճգնաժամ, բոլորս պետք է աշխատենք որպես մեկ թիմ. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանին:
Պետնախարարը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանին՝ այս բարդ փուլում պատասխանատվություն ստանձնելու համար:
Ռուբեն Վարդանյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ նախարարին՝ վստահություն հայտնելով, որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն ոլորտի զարգացման համար:
«Ունենք ճգնաժամ, ունենք շրջափակում, որը մեծ ազդեցություն է թողնում ոլորտի վրա, և պետք է կարողանանք լուծել սուր խնդիրները, ինչպես նաև համակարգային փոփոխություններ իրականացնել: Բոլորս պետք է աշխատենք որպես մեկ թիմ, քանի որ այս խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն թիմային աշխատանքով», - նշել է պետնախարարը: