21/12/2022 14:54
Ստեփանակերտում տեղի կունենա տոնածառի լույսերի վառման արարողություն
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, չնայած շրջափակման հետևանքով ստեղծված բազում անհարմարություններին՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է մեր երեխաներին չզրկել ամանորյա տրամադրությունից:
Ուստի, դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, հրավիրում ենք բոլորիդ Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը: Նախատեսվում է նաև մանուկների մասնակցությամբ հետաքրքիր ծրագիր… Սիրով կսպասենք»: