21/12/2022 15:35
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն այցելել է Շուշի-Ստեփանակերտ ճանապարհի փակված հատված՝ աջակցելով պետական հանցագործությանը․ Վարուժան Գեղամյան
Առավոտյան Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջ. Բաղջըն այցելել է Շուշի-Ստեփանակերտ ճանապարհի փակված հատվածը` աջակցելով թուրք-ադրբեջանական պետական հանցագործությանը, որի արդյունքում 10 օր է` Արցախը շրջափակված է, ֆեյսբուքյան էջում հայտնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Անցնող 10 օրերի ընթացքում ՀՀ դե-ֆակտո իշխանության որևէ ներկայացուցիչ չի էլ փորձել նույնիսկ մոտենալ իրադարձությունների կիզակետին: Իսկ մենք սպասում ենք, որ որևէ այլ երկրից մեկը մեզ համար կբացի ճամփան», - գրել է նա: