21/12/2022 13:15
Թեզը, թե Ռուսաստանն է փակել Լաչինի միջանցքը, չի համապատասխանում իրականությանը. միջանցքն ապօրինաբար արգելափակել են ադրբեջանցիները. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ)
Լաչինի միջանցքը բացելու համար պետք է շարունակել մեծացնել միջազգային ճնշումները, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Դիտարկմանը, թե նշվում է, որ Ռուսաստանն է փակել Լաչինի միջանցքը, ԱԺ փոխնախագահն ասաց, թե դա ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական թեզ է։
«Դա, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը։ Լաչինի միջանցքն ապօրինաբար արգելափակել են ադրբեջանցիները։ Մենք պետք է փորձենք միջազգային ճնշումը հնարավորինս մեծացնել Ադրբեջանի վրա։ Կարծում եմ՝ երեկվա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից ակնհայտ դարձավ, որ այդ ճնշումն իրապես մեծացել է ու մեծանում է», - նշեց Ռուբինյանը։