21/12/2022 12:17
Մեր առջև ծառացած հարցը ռազմական է. մենք իրավունք չունենք չլինելու. Տարոն Սիմոնյան
Պատրանքներից (այդ թվում՝ քաղաքական ու անվտանգային) դուրս գալու նվազագույն շեմը որոշում կայացնելու համարձակությունն է ու դա առաջ տանելու պատասխանատվությունը, Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը:
«Ժամանակին սխալ էր արհամարհել իրավունքի ամրագրող նշանակությունը, երբ ռազմական արդյունքն առկա էր։ Հիմա էլ սխալ է իրավունքից ակնկալել ռազմական արդյունք, հետո հիասթափվել, որ չի կարողանում ապահովել այն։
Ինչքան էլ որ ականջներիս հաճելի չլինի, պետք է ընդունել բոլոր ժամանակների ճշմարտությունն առ այն, որ ռազմական հարցերը լուծվում են ռազմական եղանակով։
Ուստի՝ իրավական, դիվանագիտական ու մյուս կարևոր աշխատանքներից զատ (անգամ որոնք, մեղմ ասած, թերակատարվում են), պիտի չմոռանանք, որ մեր առջև ծառացած հարցը ռազմական է, իսկ մենք այն չենք կարող չլուծել։
․․․ որովհետև հակառակ պարագայում չենք լինի ․․․
․․․ իսկ մենք իրավունք չունենք չլինելու ․․», - նշել է Սիմոնյանը։