22/12/2022 21:02
Ֆետալ ալկոհոլային սպեկտրի խանգարում․ Ռիսկը հղիության ընթացքում
Հղիության ընթացքում ալկոհոլի օգտագործումը կարող է լուրջ վնաս հասցնել ձեր չծնված երեխային և պատճառել տարբեր բնույթի բացասական ազդեցություններ և բնածին արատներ:
Այս հետևանքները խմբավորված էն «ֆետալ ալկոհոլային սպեկտրի խանգարում» կամ որոշ բժիշկների կողմից ավելի ընդունված «ֆատալ ալկոհոլային համախտանիշ» անվան ներքո:
ՖԱՍԽ տերմին է, որն օգտագործում են բնութագրելու հղիության ընթացքում ալկոհոլ օգտագործող մորից ծնված երեխայի մոտ առաջացող ֆիզիկական և նյարդային զարգացման շեղումները:
ՖԱՍԽ-ով մարդիկ կարող են ունենալ ողջ կյանքի ընթացքում շարունակվող խնդիրներ, օրինակ՝ ուսանելու դժվարություններ, հոգեկան շեղումներ, ինչպես նաև թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործման հետ կապված խնդիրներ:
Ալկոհոլն օրգանիզմի վրա թողնում է տարաբնույթ ազդեցություններ: Ալկոհոլը ընկերքով անցում է չծնված երեխային և կարող է լրջորեն վնասել նրա նորմալ զարգացմանը: Հղի մոր ալկոհոլ օգտագործելուց առանձնապես տուժում է պտղի գլխուղեղի զարգացումը:
Հղիության առաջին եռամսյակը այն ժամանահատվածն է, երբ պտղի օրգանները սկսում են շատ արագորեն զարգանալ: Նրա գլխուղեղը շարունակաբար զարգանում է հղիության ամբողջ ընթացքում, և ցանկացած ժամանակ ալկոհոլի օգտագործումը կարող է վնաս հասցնել դրա տարբեր բաժիններին: Ընդ որում, չկա օգտագործված ալկոհոլի սահմանված այն նվազագույն չափը, որը կարող է համարվել լրիվ անվնաս կամ ռիսկ չպարունակող: Հղիության ընթացքում չկա նաև ալկոհոլ օգտագործելու «անվտանգ ժամանակաշրջան»:
Այնուամենայնիվ, ալկոհոլի պատճառած վնասի չափը որոշակիորեն կապված է օգտագործված քանակներից:
ՖԱՍԽ-ը հայտնի է որպես թաքնված վնաս, քանի որ այն գլուղեղի վնասմամբ պայմանավորված ֆիզիկական հիվանդություն է, որը հաճախ մնում է չհայտնաբերված: Որոշ դեպքերում ալկոհոլի առաջացրած վնասը կարող է դրսևորվել այլ հիվանդությունների զարգացմամբ, և հղիության ժամանակ ալկոհոլի օգտագործման դրվագներն անուշադրության մատնվեն:
Երեխայի ծնվելուց հետո ՖԱՍԽ-ը կարող է լինել ոչ ցայտուն տեսանելի, և միայն մեծանալուց հետո նրա մոտ հայտնաբերեք վարքային և ուսման դժվարություններ։
ՖԱՍԽ վաղ հայտնաբերումը նպաստում է, որպեսզի ավելի հաջող կերպով հնարավոր լինի կառավարել զարգացող խանգարումներն ու հիվանդությունները:
Եթե երեխայի մոտ ախտորոշվել են է ՖԱՍԽ, կան մի շարք մոտեցումներ և միջոցառումներ, որոնց օգնությամբ ծնողը կարող է օժանդակել նրա զարգացմանը: Իրկանում, ՖԱՍԽ-ի դեմ որևէ առաձնահատուկ բուժում չկա, բայց կարելի է օգնել երեխայի մոտ առկա ախտանիշների առավել արդյունավետ կառավարմանը՝ բժշկական օգնության և սոցիալական օժանդակության տարբեր միջոցառումների միջոցով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։