22/12/2022 11:41
ԱՆԻՖ-ն այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի ՀՀ կառավարության բաժնեմասը
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը, որն ԱՆԻՖ-ի կառավարմանն էր հանձնվել 2022 թ.՝ ՀՀ կառավարության որոշմամբ։
«ՀՀ կառավարության նոր որոշմամբ՝ ԶՊՄԿ-ի ՀՀ կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին», - այս մասին տեղեկացնում են ԱՆԻՖ-ի հանրային կապերի բաժնից։