Ուղիղ կապ պետք է գործի Արցախի ՊԲ-ի ու ՌԴ ՊՆ-ի, ԱԳՆ-ների, Պետնախարարի գրասենյակի և ՌԴ համապատասխան կառույցի մակարդակով. «Վերածնվող Հայաստան»

22/12/2022 14:57

Ուղիղ կապ պետք է գործի Արցախի ՊԲ-ի ու ՌԴ ՊՆ-ի, ԱԳՆ-ների, Պետնախարարի գրասենյակի և ՌԴ համապատասխան կառույցի մակարդակով. «Վերածնվող Հայաստան»


«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«11 օր է՝ Արցախը շարունակում է շրջափակված մնալ։ Դեկտեմբերի 12-ից փակելով Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ Ադրբեջանն ամբողջ աշխարհին շարունակում է ցույց տալ, որ Արցախի նկատմամբ, հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը չի փոխվել։ Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը՝ Բաքուն փորձում է հասնել Արցախի հայաթափման, փորձում է ահաբեկել հայ ժողովրդին, հարցականի տակ դնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի արդյունավետությունը:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ դեկտեմբերի 12-ին տարածած հայտարարությամբ բարձրաձայնել էինք հումանիտար աղետի, սպասվող խնդիրների, հրատապ քայլերի մասին։ Այսօր իրավիճակն առավել քան օրհասական է՝ հրատապ ու կոնկրետ գործողություններ պահանջող։ Անցնող 11 օրերի ընթացքում մենք միջազգային արձագանքների պակաս չունեցանք՝ միջանցքի բացման կոչերով հանդես եկան բազմաթիվ երկրներ, խնդիրը քննարկվեց ՄԱԿ անվտանգության խորհրդում, որտեղ ևս բազմաթիվ, այդ թվում՝ հասցեական հայտարարություններ եղան, երեկ ստացվեց նաև ՄԻԵԴ որոշումը՝ ՀՀ կառավարության ներկայացրած՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ։ Սրանք, անշուշտ, ողջունելի քայլեր են, բայց ստիպված ենք արձանագրել, որ բոլոր այս կոչերն ու հայտարարություններն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են՝ Արցախի բնակչության իրավունքների վերականգնումը երաշխավորելու համար։

Միջազգային հանրության կոչերի ներքո այսօր Բաքուն շարունակում է իր հանցավոր գործունեությունը, ուստի ժամանակն է հայտարարություններից կոնկրետ գործողությունների անցնելու, այդ թվում և առաջին հերթին՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով։

Ստեղծված իրավիճակում հրատապ ենք համարում՝

Հայաստանի կողմից դաշնակից և բարեկամ երկրների, միջազային կառույցների հետ հետևողական, արագ և հաշվարկված աշխատանքի իրականացումը՝ «անջատում հանուն փրկության» բանաձևի կյանքի կոչման ուղղությամբ։ Անթույլատրելի ենք համարում միջազգային հարթակներում ՀՀ ներկայացուցիչների կողմից այս թեզի շրջանցումը (օրինակ՝ ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստին ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի ելույթը, որում խոսք չեղավ վերոնշյալ բանաձևի մասին),

արտերկրում ապրող մեր հայրենակիցների ջանքերի էլ ավելի համախմբումն ու ուղղորդումը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունների, Ադրբեջանի կազմում Արցախի լինելու անհնարինության մասին ողջ աշխարհով բարձրաձայնելու նպատակով,

կանոնավոր օդային կապի հաստատումը Ստեփանակերտի և ՀՀ քաղաքների միջև։ Նման օդային միջանցքի անվտանգությանն ու ապահովությանը, ինչպես նաև գործարկմանը վերաբերող հարցերը պիտի երաշխավորվեն և իրականացվեն ՌԴ կողմից՝ որպես 2020թ․նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող և Արցախը Հայաստանին կապող միջանցքի պահպանությունը, վերահսկողությունն ապահովող պետություն։ Ընդ որում՝ օդային միջանցքն անխափան պիտի գործի նաև Ստեփանակերտ-Գորիս մայրուղու վերաբացումից հետո՝ որպես այլընտրանքային «կյանքի ճանապարհ» Արցախի և Հայաստանի միջև,

Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի, ինչպես նաև տեխնիկայի թվի ավելացումը՝ որպես Արցախի և Արցախի բնակչության անվտանգության հիմնական երաշխիք։ Ադրբեջանական սադրանքներն ու առկա վտանգները հաշվի առնելով՝ կենսական է դառնում նաև խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետների վերանայումը՝ օրակարգային դարձնելով խաղաղապահ առաքելության անժամկետ տեղակայման կարևորությունը,

Արցախի և Ռուսաստանի միջև ուղիղ, անխափան, մշտական գործող կապի հաստատումը։ Ուղիղ կապ պետք է գործի Արցախի ՊԲ-ի ու ՌԴ ՊՆ-ի, ԱԳՆ-երի, Պետնախարարի գրասենյակի և ՌԴ համապատասխան կառույցի մակարդակով,

Հայ առաքելական եկեղեցու կողմից տարվող աշխատանքների էլ ավելի ակտիվացումը։ Վաղուց ժամանակն է, որ Հայ առաքելական եկեղեցին ստանձնի հանրությանը համախմբող, միավորող և պայքարող կենտրոնի դերը։ Կարևոր է նաև ՀԱԵ կողմից միջեկեղեցական կապերի հետևողական, շարունակական և լիարժեք գործարկումը՝ առաջին հերթին ստեղծված իրավիճակում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված կողմերի հետ, ապա նաև ամբողջ աշխարհի՝ էկումենիկ կապերի և առկա հնարավորությունների սահմաններում։

Հաշվի առնելով առկա իրավիճակը, հումանիտար աղետի լրջագույն վտանգն ու Արցախում ապրող շուրջ 120 000 մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների տևական ոտնահարումը՝ կոչ ենք անում․

Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ապրող մեր ազգակիցներին՝ տեր կանգնելու մեր իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու,

Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության նպատակներին համահունչ՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցներն արցախահայության կյանքի, ազատ տեղաշարժման իրավունքներն ապահովելու ուղղությամբ՝ միջանցքն ապաշրջափակելուն զուգահեռ ապահովելով օդային կապի անխափան ու անվտանգ իրականացումը Ստեփանակերտի և ՀՀ քաղաքների միջև,

միջազգային հանրությանը՝ գործնականում ցույց տալու, որ մարդու իրավունքներն առաջնահերթություն են, գործնական քայլեր իրականացնելու ադրբեջանական ագրեսիան, ցեղասպան գործունեությունը դադարեցնելու, Արցախի մեր հայրենակիցների իրավունքները երաշխավորելու ուղղությամբ»։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/11/2024 21:38 Անձավաբուժություն․ ո՞ր հիվանդությունների դեպքում է օգնում 16/11/2024 21:20 ԱՀԿ-ն հայտնում է կարմրուկի դեպքերի կտրուկ աճի մասին 16/11/2024 20:54 «Կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի»․ Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինային 16/11/2024 20:32 Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում հակառակորդների հետ․ Արմեն Աշոտյան 16/11/2024 20:13 Զելենսկին խոստովանել է՝ ռազմաճակատի արևելյան ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել 16/11/2024 19:47 Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել․ Սարգսյան 16/11/2024 19:26 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 16/11/2024 19:05 Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում․ Տուժած կա 16/11/2024 18:45 Փաշինյան- Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել 16/11/2024 18:19 Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակիցներ հաղթանակ են տարել 16/11/2024 17:56 Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում պարտվեց Սերբիային 16/11/2024 17:35 Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները հասնում են 33 000-ի․ ՌԴ ՊՆ 16/11/2024 17:05 Արարատ լեռը՝ հայոց հայրենիքի սիրտ, ազգային խորհրդանիշ ու հայկական ինքնության մաս 16/11/2024 16:53 «Հըզբոլլահ»-ը 35 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ 16/11/2024 16:33 «Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը»․ Քննչականը մանրամասներ է հայտնում Նազարբեկյան փողոցում գիշերը տեղի ունեցած սպանությունից 16/11/2024 16:19 Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 16/11/2024 16:01 Կոսովոյի հավաքականը Ռումինիայի հետ խաղում լքել է խաղադաշտը 16/11/2024 15:55 Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ) 16/11/2024 15:50 Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ 16/11/2024 15:42 Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր․ այսօրվա անելիքը՝ մի փամփուշտ, ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ (Տեսանյութ) 16/11/2024 15:20 «Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել»․ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակի առթիվ 16/11/2024 15:00 Սպանություն` բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ Լուսանկար 16/11/2024 14:56 Կարևոր է, որ պաշտպանի աշխատակազմին շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի վերանորոգումը․ ՄԻՊ 16/11/2024 14:42 Վանաձորում ձին ընկել է դիտահորը 16/11/2024 14:29 «Փաշինյանին թվում է, թե դեմքն էդպես են փրկում». Զուրաբյանը՝ վարչապետի սափրվելու մասին 16/11/2024 14:20 Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները 16/11/2024 14:14 Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել 16/11/2024 14:09 Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան 16/11/2024 13:53 ԱԱԾ ընդունելություն է հայտարել՝ հայ-իրանական պետական սահմանի անցակետում զինվորական ծառայության անցնելու համար (Տեսանյութ) 16/11/2024 13:38 Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան 16/11/2024 13:35 Խաչատուրյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը 16/11/2024 13:23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր 16/11/2024 13:08 31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին 16/11/2024 12:59 Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա 16/11/2024 12:52 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ) 16/11/2024 12:37 ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ) 16/11/2024 12:15 «Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին 16/11/2024 12:05 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար 16/11/2024 11:53 Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել 16/11/2024 11:35 Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը 16/11/2024 11:20 Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ) 16/11/2024 11:10 Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը 16/11/2024 10:56 Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան 16/11/2024 10:27 Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 16/11/2024 10:17 Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ 16/11/2024 10:11 Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը 16/11/2024 10:01 Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր 16/11/2024 09:39 Կեսօրից հետո սպասվում են տեղումներ 16/11/2024 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է 16/11/2024 09:22 «Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն 16/11/2024 09:21 «Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա 16/11/2024 09:18 «Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված 16/11/2024 09:16 «Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն 16/11/2024 09:14 «Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր 16/11/2024 09:11 «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել 16/11/2024 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի 16/11/2024 09:05 «Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը 16/11/2024 09:04 «Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ 16/11/2024 09:02 «Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն 15/11/2024 22:44 Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ 15/11/2024 22:29 Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ) 15/11/2024 22:11 Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել 15/11/2024 21:55 Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում 15/11/2024 21:40 Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան 15/11/2024 21:20 Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող 15/11/2024 21:02 Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ 15/11/2024 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան 15/11/2024 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված 15/11/2024 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն 15/11/2024 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով 15/11/2024 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր 15/11/2024 19:27 Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել 15/11/2024 19:19 Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 19:11 Պատրաստել և վաճառել են կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ 15/11/2024 18:55 Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին 15/11/2024 18:42 Գերմանիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարում․ Փաշինյան 15/11/2024 18:33 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր 15/11/2024 18:20 «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ 15/11/2024 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Դոնեցկի ուղղությամբ 15/11/2024 17:49 «ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է»․ Հենրիխ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տուն է այցելում 15/11/2024 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները 15/11/2024 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան 15/11/2024 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը 15/11/2024 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը 15/11/2024 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան 15/11/2024 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի 15/11/2024 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը 15/11/2024 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան 15/11/2024 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի 15/11/2024 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն 15/11/2024 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 15/11/2024 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան 15/11/2024 14:55 Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է 15/11/2024 14:38 Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 14:33 Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին 15/11/2024 14:26 Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան 15/11/2024 14:22 Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է 15/11/2024 14:19 Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում 15/11/2024 14:08 Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը 15/11/2024 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա

Տվյալ բաժնի վերջին նյութերը