22/12/2022 12:18
Միջազգային ճնշման արդյունք էր, որ Արցախում վերականգնվեց գազամատակարարումը. Գնել Սանոսյան (Տեսանյութ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է՝ միջազգային ճնշման արդյունք էր, որ Արցախում վերականգնվեց գազամատակարարումը։
Նա ասաց, թե ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՄԻՊ-ն ու այլ կառույցներ աշխատում են, որ Լաչինի միջանցքը բացվի։
«Մենք շարունակում ենք պնդել, որ մեր տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Սանոսյանը։