22/12/2022 11:33
Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանը պատասխան չի տվել հայկական կողմի տրամադրած առաջարկներին, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ասաց, թե Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան, ու նրա զորքերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։
Վարչապետն ընդգծեց՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ Հայաստանը շարունակում է ջանքերը համապարփակ լուծումների գնալու՝ խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։
«Որքան էլ հասկանում ենք այս առաքելության բարդությունը, սրանից մեր վերաբերմունքն ու նպատակասլացությունը չի փոխվում», - ընդգծեց ՀՀ վարչապետը։