23/12/2022 19:05
Պասիվ և երկրորդային ծխի ազդեցությունը օրգանիզմի վրա
Երբ չծխող մարդը ստիպված է լինում շնչել այլ մարդկանց ծխախոտի գլանակի, սիգարի կամ ծխամորճի ծուխը, ակամայից հայտվում է պասիվ կամ երկրորդային ծխի թիրախում։
Պասիվ ծխող է համարվում այն մարդը, ով գտնվում է նույն այն սենյակում, տանը, ավտոմեքանայում կամ հանրային տարածքում, որտեղ կան ծխողներ: Ծխախոտի ծուխը պարունակում է թունավոր նյութեր, որոնք կարող են վնասել այն շնչող ցանկացած մարդու՝ մասնավորապես երեխաների ու հղի կանանց առողջությունը:
Ծխախոտի երկրորդային ծուխ կարող է առաջանալ՝
ծխախոտի գլանակների, ծխամորճերի և ծխախոտային այլ արտադրանքներից,
ծխողի թոքերից, քթից կամ բերանից:
Էլեկտրոնային գլանակների կամ վեյփերի գոլորշին նույնը չէ, ինչ պասիվ ծխի, քանի որ այն չի պարունակում ծխախոտի ծուխ: Այնուամենայնիվ, պասիվ գոլորշին, միևնույն է, կարող է վնասել ձեր առողջությունը, քանի որ էլ. գլանակների գոլորշին պարունակում է նիկոտին և այլ թունավոր նյութեր, այդ թվում՝ ֆորմալդեհիդ և նիտրոզամիններ, որոնք կարող են առաջացնել տարբեր հիվանդություններ:
Պասիվ ծխելը կարող է նորածինների, երեխաների և չափահասների մոտ բարձրացնել վաղաժամ մահվան ռիսկը: Այս պարագայում վնասակար է ծխի նույնիսկ փոքր քանակը:
Նորածինների մոտ պասիվ ծխելը կարող է պատճառել երեխայի հանկարծակի մահվան համախտանիշ, որն ըստ երևույթին կապված է կյանքի առաջին ամիսներն ապրող երեխայի գլխուղեղի և շնչառության վրա ծխում պարունակվող թունավոր նյութերի ներգործությամբ:
Պասիվ ծխելու ազդեցությանը ենթարկվող մանկահասակ և ավելի բարձր տարիքի երեխաները կարող են ձեռք բերել այլ հիվանդություններ ևս, օրինակ՝
մանկական քաղցկեղ,
ասթմա,
շնչառական համակարգի, այդ թվում՝ թոքերի սուր վարակներ,
ականջի խնդիրներ:
Չափահաս մարդկանց մոտ երկրորդային ծուխը կարող է բարձրացնել հետևյալ հիվանդությունների ռիսկը՝
թոքի քաղցկեղ,
սրտի իշեմիկ հիվանդություն,
ինսուլտ,
շնչելիս խզզոցներ, օդի պակասի զգացում, հևոց և ասթմա:
Հղի կանանց մոտ երկրորդային ծխի բացասակայն հետևանքներից կարող են լինել՝
պտղի թոքերի զարգացման դանդաղում,
վաղաժամ ծննդաբերություն,
նորածնի ցածր կշիռ:
Նորածինները և մանկահասակ երեխաները երկրորդային ծխի նկատմամբ ունեն ավելի բարձր ռիսկ, քանի որ չեն կարող հսկել կամ հեռանալ ծխով լի միջավայրից:
Ռիսկի խմբում կարելի է դասել նաև այն մարդկանց, ովքեր ապրում են մեծ թվով ծխող մարդկանց միջավայրում:
Երկրորդային ծխից լիարժեք պաշտպանվելու միակ ճանապարհը տանը և ներսի փակ տարածքներում մարդկանց ծխելն արգելելն է:
Երկրորդային ծխից պաշտպանելու համար՝
համառորեն պահանջեք, որպեսզի ձեր բնակարանում ընդհանրապես չծխեն,
խնդրեք ընտանիքի անդամներին կամ ընկերներին, որ նրանք ծխեն դրսում (այլ սենյակում կամ բաց պատուհանի մոտ ծխելը բավարար չէ)։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։