23/12/2022 11:37
«ՔՊ չի լինելու». Աղվան Վարդանյանը երկու լավ լուրով էր Ազգային ժողով եկել (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հայտարարեց՝ լավ լուր ունի ասելու։
«ՔՊ չի լինելու», - ԱԺ արտահերթ նիստում ասաց Վարդանյանը։
Նշեց՝ էլի լավ լուր ունի հայտնելու։
«Ինչպես 90-ականներին՝ ապաշրջափակվելու ենք բոլոր առումներով. Հայաստանն ու Արցախը տարածաշրջանում գործոն են դառնալու», - նշեց նա։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե Հայաստանի իշխանությունը մուրացկանությամբ է զբաղվում՝ խնդրել ուրիշներին, որ ՀՀ-ի օգտին մի բան անեն։
«Մուրացկանին չեն հարգում, խղճում են», - ասաց Վարդանյանը։
Արձագանքելով նրա ելույթին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, թե տպավորություն է, որ Վարդանյանի ելույթը 2007 թվականի էր. դարակից հանել, ընթերցում էր։
«Ինչ ասում էիք, ճիշտ էիք ասում, բայց վերաբերում էր 2006-2007 թվականներին», - նշեց Ալեն Սիմոնյանը։