23/12/2022 16:23
Շրջափակված Արցախում խորհրդակցություն է անցկացվել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ․ Քննարկել են հետագա անելիքները
Արցախի Հանրապետության առողջապահության նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նախարարության ենթակա բուժհաստատությունների գործադիր տնօրենների մասնակցությամբ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Տեղի են ունեցել քննարկումներ կապված ոլորտի գործառույթների իրականացման հետ։ Գործադիր տնօրենները ներկայացրել են իրենց կողմից կատարվող աշխատանքները՝ կարծիքներ փոխանակելով հետագա անելիքների շուրջ։
Նախարար Սամվել Ավետիսյանը հանձնարարել է գործադիր տնօրեններին սեղմ ժամկետում ներկայացնել առկա խնդիրներն ու լուծումների մասին դիտարկումները և նշել, որ հատկապես հիմա պետք է աշխատել որպես մեկ թիմ, քանի որ առկա խնդրիներն ու մարտահրավերները կարող ենք լուծել միայն թիմային աշխատանքով։