23/12/2022 10:25
Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը հարկավոր է վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ. Ջոն Էվանս
Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը հարկավոր է վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը։
«Որպես Երևանում ԱՄՆ նախկին դեսպան՝ ես այլևս չունեմ նշանակալի շփումներ Պետքարտուղարությունում կամ Սպիտակ տանը: Այնուամենայնիվ, ես իշխանություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում՝ ադրբեջանցի և թուրք պաշտոնյաներին, կոչ եմ անում անել հնարավոր ամեն բան Ղարաբաղի հայերի ճակատագիրը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար», - «Թվիթեր»-ում գրել է Էվանսը: