23/12/2022 11:16
Սալիվանը կոչ է արել ամբողջովին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ առանձին հեռախոսազրույցներում հորդորել է Բաքվին և Երևանին դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն երկկողմ լարվածությունը և հիմք կդնեն բարիդրացիական հարաբերությունների համար, հաղորդում է Սպիտակ տունը:
«Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում նրանք ամփոփել են Վաշինգտոնում սեպտեմբերի 27-ին կայացած իրենց համատեղ հանդիպումից հետո ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ ընթացող խաղաղության բանակցություններում տեղ գտած առաջընթացը։ Բոլորը հաստատել են իրենց հանձնառությունը բանակցային գործընթացին, որի նպատակը խաղաղության համաձայնագրի ամբողջականացումն է», - նշված է հաղորդագրությունում։
Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Սալիվանը նշել է ԱՄՆ-ի մտահոգությունը Լաչինի միջանցք մուտքի խոչընդոտման և այդ իրավիճակի ահագնաց հումանիտար հետևանքների կապակցությամբ ու կոչ է արել ամբողջովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը: