23/12/2022 17:33
ՀՀ ԱԳՆ-ում Արցախի պատվիրակության հետ քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները»,- նշված է հաղորդագրությունում: