23/12/2022 20:36
Տարածաշրջանային անվտանգության հարցերն Արարատ Միրզոյանը քննարկել է նաև ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: