23/12/2022 10:44
Թունաքիմիկատների գրանցման համար սահմանվել է ժամկետ՝ 26 աշխատանքային օր
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են պեստիցիդների (թունաքիմիկատներ) ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Վարչապետի աշխատակազմից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։
Քննարկման հիմնական թեման պեստիցիդների ներմուծման պահանջների փոփոխությունն էր, համաձայն որի՝ այսուհետ պարտադիր է լինելու պեստիցիդն արտադրող երկրի և արտադրող կազմակերպության գրանցումը՝ բացառելով նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների և արտադրողների արտադրած թունաքիմիկատների մուտքը երկիր:
Անդրադարձ է կատարվել ևս մեկ փոփոխությանը, որով թունաքիմիկատների գրանցման համար սահմանվել է ժամկետ՝ 26 աշխատանքային օր:
Ընկերությունների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր ու առաջարկներ, որոնք նկատի կառնվեն հետագա քննարկումների ընթացքում: