23/12/2022 17:19
Ռուս խաղաղապահներին ուղղված կշտամբանքներն անհիմն են․ ՌԴ ԱԳՆ
«Տարբեր աղբյուրներից ռուս խաղաղապահների հասցեին հնչող մշտական մեղադրանքները, կշտամբանքներն անհիմն են», - Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Բոլորս, հավանաբար, պետք է ելնենք նրանից, որ իրավիճակը բազմակողմ է, և անհրաժեշտ է հաշվի նստել ներգրավված բոլոր կողմերի՝ Ադրբեջանի, իհարկե, Հայաստանի, Ղարաբաղի և Ռուսաստանի հասարակական կարծիքների հետ։
Ռուսական կողմի հասարակական կարծիքը նույնպես կարևոր է, հատկապես, որ տարբեր աղբյուրներից, չկոնկրետացնեմ՝ որ, մշտապես և մեծ մասամբ՝ անհիմն կշտամբանքներ են հնչում ռուս խաղաղապահների հասցեին, որոնք գործում են բարդ պայմաններում, ներառյալ այն, որ և՛ այս, և՛ այն, և՛ երրորդ կողմից մշտապես հավակնություններ են ներկայացվում, ներառյալ այն, որ ինչպես նշեց նաև պարոն Բայրամովը, անհրաժեշտ է խստորեն առաջնորդվել այն դրվածքներով, որոնք ամրագրված են եռակողմ պայմանավորվածություններում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։