23/12/2022 12:47
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է. ԱԳՆ խոսնակ
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը և դրա հետևանքներին:
«Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում՝ քաղաքացիական բնակչությանն ու կարևոր ենթակառուցվածքներին ուղղված նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է՝ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու և Լեռնային Ղարաբաղում մեծ ծավալի հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է խոսնակը։