23/12/2022 15:14
Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Ադրբեջան ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն ու, առհասարակ, տարածաշրջանային զարգացումները: Բորելը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ։ Նա նաև կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականությունը:
Ադրբեջանական կողմի տվյալով՝ Բայրամովը պնդել է, թե ադրբեջանցիները չեն փակել Լաչինի միջանցքը:
Զրուցակիցները խոսել են նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության մասին: