23/12/2022 14:01
Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման տակ են, բայց Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայմանների. Արմեն Խաչատրյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է, որ Լաչինի միջանցքը բացելու համար պետք է ամեն կերպ ուժեղացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։
«Մի շարք ուղղություններով աշխատանքներ են իրականացվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահների գործառույթների ուղղությամբ են աշխատանքներ իրականացվում, ռուս խաղաղապահներին պահանջեր կան, որ իրենց առջև դրված խնդիրները լուծեն, բայց հարց է առաջանում՝ կարողանո՞ւմ են լուծել, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ նրանք ի զորու են այդ խնդիրը լուծել, ուղղակի ժամանակի հարց է, ամեն ինչ արվում է, որ էսկալացիոն պրոցեսներ չլնեն», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Խաչատրյանը։
Նա ասաց, թե ռուս խաղաղապահները չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունը կատարել։
«Սա փաստական իրադրության արձանագրում է, բայց մենք հույս ունենք, որ խաղաղապահներն իրենց պարտավորությունը շուտով կկատարեն», - նշեց ՔՊ-ականը։
Նա հայտարարեց, թե ռուս խաղաղապահները Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման տակ են։
«Լաչինի միջանցքը միանշանակ պետք է բացվի ու բացվելու է առանց նախապայմանների», - ասաց Արմեն Խաչատյանը։