24/12/2022 17:48
Բորելն ու Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լաչինի միջանցքով տեղաշարժի հարցը
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Քննարկվել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության և մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը, կայունության պահպանման կարևորությունը և ԵՄ-ի ներկայությունը տարածաշրջանում՝ ԵՄ մոնիտորինգի ավարտից հետո»,- գրել է Բորելը: