24/12/2022 13:39
ԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնություն կհատկացնի Հայաստանին, 2 մլն դոլարի էլ՝ Արցախին
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը հայտնել է, որ Կոնգրեսը վավերացրել է դաշնային ծախսերի մասին օրինագիծը, որի համաձայն՝ 60 միլիոն դոլարի օգնություն կհատկացվի Հայաստանին և ևս 2 միլիոն դոլար Արցախին՝ ականազերծման աշխատանքների համար։
«Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար Արցախին՝ ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրենկ Փալոնը: